Իրանը խնդրում է Ռուսաստանին համոզել ԱՄՆ-ին հրաժարվել պատժամիջոցներից

Իրանը խնդրում է Ռուսաստանին համոզել ԱՄՆ-ին հրաժարվել պատժամիջոցներից

PanARMENIAN.Net - Ռուսաստանը պետք է համոզի ԱՄՆ-ին հրաժարվել Իրանի դեմ պատժամիջոցներից: Այդ մասին հայտարարել է Իրանի ազգային անվտանգության ու արտաքին քաղաքականության կոմիտեի ղեկավար Ալաեդդին Բորուջերին, հայտնում է Tehran Times-ը՝ հղում անելով Mehr գործակալությանը: «Իրանը մինչ օրս կարևոր քայլեր է ձեռնարկել իր միջուկային գործունեության թափանցիկությունն ապահովելու համար և ՌԴ-ն պետք է ճնշում գործադրի ԱՄՆ-ի վրա այս խնդրին փուլային մոտեցում դրսևորելու իր առաջարկի հիման վրա»,-ասել է Բորուջերն:

Ըստ նրա, բանակցությունները Ռուսաստանի հետ, որը ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ է, չափազանց կարևոր են: ԱՄՆ-ն չի ցանկանում փակել Իրանի միջուկային դոսյեն, քանի որ օգտագործում է իրավիճակը որպես Իրանի վրա ճնշման լծակ՝ կասեցնելու համար Իրանի միջուկային ծրագիրը»,-ասել է Բորուջերին:

Հուլիսի սկզբին ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն առաջարկեց փուլային մոտեցում Իրանի միջուկային խնդրի լուծման համար, որի համաձայն ամեն անգամ «երբ Թեհրանը բավարար պատասխան է տալիս հարցին կամ ՄԱԳԱՏԷ-ի մտահոգություններին, նրան հարկավոր է աջակցել, այդ թվում սառեցնելով որոշ պատժամիջոցներ»:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---