Իրանը պաշտոնապես հերքել է Հայաստանի հետ քրդական PJAK-ի կապի մասին տեղեկատվությունը![]() PanARMENIAN.Net - Իրանի ԱԳՆ-ն պաշտոնապես հերքել է Հայաստանի տարածքում «Քուրդիստանի ազատ կյանք» (PJAK) քրդական կուսակցության զորավարժություն անցկացնելու մասին տեղեկատվությունը: «Պետք չէ վստահել ոչ պաշտոնական աղբյուրների տեղեկատվությանը, քանի որ այն չի համապատասխանում իրականությանը»,- հաղորդում է Իրանի ԱԳՆ մամլո ծառայությունը: Անցած շաբաթ ԶԼՄ-ներում տեղեկատվություն էր տարածվել Հայաստանի տարածքում «Քուրդիստանի ազատ կյանք» (PJAK) քրդական կուսակցության զորավարժություն անցկացնելու մասին: Այս կուսակցությունը 2009-ին ԱՄՆ-ում ներառվել է ահաբեկչական խմբավորումների ցուցակի մեջ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |