Ղարաբաղյան հակամարտությունը կարող է լուծել միայն հաջորդ սերունդը, կարծում է Ալեքսանդր Ռարը![]() 22 օգոստոսի 2011 - 13:50 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն և Ռուսաստանը կամ ԵՄ-ն պետք է լրջորեն զբաղվեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ միջնորդության հարցով։ Այդպիսի կարծիք է հայտնել ԱՊՀ երկրների և էներգետիկ հարցերով փորձագետ Ալեքսանդր Ռարը, հաղորդում է 1news.az-ը։ «Ես այս իրավիճակը մեղմելու ելք չեմ տեսնում, որովհետև կողմերի դիրքորոշումներն ուղղակի իրարամերժ են»,- նշել է փորձագետը։ Միաժամանակ, նա կարծում է, որ ԵԱՀԿ ՄԽ-ն այն ձևաչափը չէ, որն ի վիճակի է լուծել ղարաբաղյան հակամարտութունը։ Նրա խոսքով, ղարաբաղյան հակամարտությունը կարող է լուծել միայն հաջորդ սերունդը, որը կապված չի լինի 20-ամյա վաղեմության ողբերգական հիշողությունների հետ։ «ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը փորձեց միջնորդ դառնալ, բայց, ինձ թվում է, դա նրա մոտ չստացվեց։ ԱՄՆ-ին հիմա չի հետաքրքրում Հարավային Կովկասը, նա սեփական խնդիրներն ունի։ Հիմա Արևմուտքը և ԵՄ-ն զբաղվում են Հյուսիսային Աֆրիկայում, Լիբիայում, Սիրիայում հակամարտությունների կարգավորմամբ»։ Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ թուրքական գործոնին՝ Ռարը նշել է, որ Թուրքիան առայժմ Ադրբեջանի դաշնակիցն է, բայց մյուս կողմից նա ինքն է զարգացնում իր աշխարհաքաղաքականությունը Սևծովյան տարածաշրջանում և իր ազգային շահերը չի պայմանավորելու ԼՂ հիմնախնդրով։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |