Հայկական «Իրանահայեր» լրատվական կայքը հաքերային հարձակման է ենթարկվել![]() 22 օգոստոսի 2011 - 14:41 AMT PanARMENIAN.Net - Թեհրանում հրատարակվող «Արաքս» շաբաթաթերթից տեղեկացնում են, որ օգոստոսի 22-ի առավոտից իրանահայ լրատվական «Իրանահայեր» կայքը հաքերների հարձակման զոհ է դարձել։ Ըստ «Արաքս» շաբաթաթերթի՝ «Իրանահայեր»-ը վերջին շրջանում մեծ այցելուների շրջանակ էր ձեռք բերել՝ կապված Նոր Ջուղայի Սբ. Ամենափրկիչ վանքի կողոպուտի և 5-րդ Համահայկական խաղերի մասին լրատվությամբ։ Ինչպես գրում է «Արաքսը», այս փաստը թուրքերին զայրացնում էր: Ինչպես «Արաքս»-ին տեղեկացրել են «Իրանահայեր»-ից, այժմ աշխատում են կայքը հնարավորինս շուտ վերականգնել, և այսօր երեկոյան այն կրկին կսկսի բնականոն հունով աշխատել։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |