Հայ պատվիրակությունը Չինաստանում կմասնակցի ուսանողական մարզական համաշխարհային խաղերի փակմանը22 օգոստոսի 2011 - 15:15 AMT PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի գլխավորած պատվիրակությունը չինական կողմի հրավերով այսօր աշխատանքային այցով մեկնեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն: Պատվիրակությունն այցը կսկսի Գուանդուն նահանգից, որտեղ Շենժեն քաղաքում կմասնակցի ուսանողական մարզական համաշխարհային 26-րդ խաղերի փակման արարողությանը: Խաղերը մեկնարկել են օգոստոսի 12-ին, որին մասնակցող հայաստանցի մարզիկները հանդես են եկել 5 մարզաձևում` շախմատ, ծանրամարտ, թեքվոնդո, ձյուդո, թենիս: Ծանրամարտիկ Աղասի Աղասյանը նվաճել է ոսկե մեդալ` դառնալով այս խաղերում ոսկեմեդալակիր առաջին հայ մարզիկը: Նախատեսվում են նաև փոխվարչապետի հանդիպումները նահանգային ղեկավարության հետ: Գուանդունից պատվիրակությունը կմեկնի Պեկին, որտեղ ՀՀ փոխվարչապետը հանդիպումներ կունենա ՉԺՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, հաղորդում է ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժինը։
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |