Էդվարդ Նալբանդյանն իր ավստրիական պաշտոնակցի հետ քննարկել է միջազգային հարցեր, վրացականի հետ` երկկողմ![]() 22 օգոստոսի 2011 - 19:50 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն Ավստրիայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Միխայել Շպինդելեգերի հրավերով օգոստոսի 18-19-ը այցով գտնվում էր Զալցբուրգում: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը, Էդվարդ Նալբանդյանը Զալցբուրգում մասնակցեց «Աշխարհի տնտեսության և համաշխարհային կառավարման համար նոր հիմքեր» խորագրով ֆորումին, որին մասնակցում էին արտաքին գործերի նախարարներ, տարբեր միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, հեղինակավոր տնտեսագետներ և գիտնականներ, միջազգային կորպորացիաների նախագահներ: Զալցբուրգում Հայաստանի արտգործնախարարը նաև երկկողմ հանդիպումներ ունեցավ Ավստրիայի և Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հետ: Ավստրիայի Եվրոպական և արտաքին գործերի նախարար Միխայել Շպինդելեգերի հետ հանդիպմանն Էդվարդ Նալբանդյանը քննարկեց երկկողմ քաղաքական, տնտեսական և հումանիտար համագործակցության զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Մտքեր փոխանակվեցին միջազգային և տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ: Էդվարդ Նալբանդյանի և Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի հանդիպման ընթացքում քննարկվեցին բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, հայ-վրացական օրակարգի բազմաթիվ հարցեր:
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |