Էդվարդ Նալբանդյանն «Արմենիա» առագաստանավի անձնակազմին պարգևատրել է Հայաստանի ԱԳՆ մեդալով![]() 24 օգոստոսի 2011 - 20:45 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 24-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց «Արմենիա» առագաստանավի անձնակազմին` գրող, հրապարակախոս Զորի Բալայանի գլխավորությամբ: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի ծառայությունը, Էդվարդ Նալբանդյանը շնորհավորեց «Արմենիա» առագաստանավի անդամներին իրենց առաքելության բարեհաջող ավարտի կապակցությամբ՝ հավելելով, որ նավարկության ուղեգիծն իրենից ներկայացնում էր սփյուռքահայ գաղթօջախների յուրահատուկ քարտեզը` ոգևորություն պարգևելով արտերկրում ապրող մեր հայրենակիցներին: «Ձեր դժվար առաքելությունը մեծ նպաստ էր Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման, աշխարհասփյուռ մեր հայրենակիցներին համախմբելու սրբազան գործին», - ասաց Էդվարդ Նալբանդյանը: Ի նշանավորումն նավարկության հաջող ավարտի` Էդվարդ Նալբանդյանը «Արմենիա» առագաստանավի արշավախմբին հանձնեց ԱԳՆ մեդալը: Գիտարշավի անդամներն իրենց հերթին ԱԳ նախարարին ներկայացրեցին շուրջերկրյա նավարկության ընթացքը, կիսվեցին տարբեր երկրներում ունեցած հանդիպումների տպավորություններով: Զորի Բալայանը «Արմենիա» առագաստանավի անձնակազմի անունից առանձնակի շնորհակալություն հայտնեց աշխարհի տարբեր երկրներում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների կողմից ցուցաբերած ամենայն աջակցության համար: «Արմենիա» առագաստանավը մեկնել էր 2009թ. մայիսի 28-ին իսպանական Վալենսիա նավահանգստից և իր շուրջերկրյա ճանապարհորդությունն ավարտել 2011թ. օգոստոսի 11-ին կիպրոսյան Լիմասոլ նավահանգստում: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |