ԵԱՀԿ ղեկավարը չի քննարկել ղարաբաղյան հարցը Մերձբալթյան երկրների և Գերմանիայի ԱԳՆ ղեկավարների հետ![]() 25 օգոստոսի 2011 - 14:34 AMT PanARMENIAN.Net - Մերձբալթյանի երկրների և Գերմանիայի ԱԳՆ ղեկավարների ամենամյա հանդիպման օրակարգում չի քննարկվել ղարաբաղյան հակամարտության հարցը` չնայած որոշ ԶԼՄ-ներում տարածված տեղեկատվությանը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է Լիտվայի ԱԳՆ ղեկավար, ԵԱՀԿ գործող նախագահ Աուդրոնյուս Աժուբալիսի մամլո քարտուղարը: «Նախարարների հանդիպման ընթացքում քննարկվել են Շենգենյան գոտում տեղեկատվական դաշտի արդիականացման հարցերը: Հիմնական քննարկվող հարցերից է եղել տարածաշրջանում միջուկային անվտանգության և Մերձդնեստրյան հակամարտության հարցը»,- ասել է մամլո քարտուղարը: Ավելի վաղ որոշ ԶԼՄ-ներ տեղեկատվություն են տարածել այն մասին, որ Լիտվայի ԱԳՆ ղեկավար Աուդրոնյուս Աժուբալիսը քննարկելու է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը Մերձբալթյան երկրների և Գերմանիայի ԱԳՆ ղեկավարների ամենամյա հանդիպման ընթացքում: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |