Այս տարի Երևանի տոնը կնշվի Անկախության 20-ամյակի հետ համատեղ![]() ![]() PanARMENIAN.Net - Այս տարի ՀՀ Անկախության տոնն ու Երևանի օրը կնշվեն միաժամանակ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ Անկախության 20-րդ տարեդարձի միջոցառումների գլխավոր համակարգող Վիգեն Սարգսյանը: «Հաշվի առնելով, որ անկախության տոնը և մայրաքաղաքի տոնը այս տարի բավական մոտ էին, որոշում է կայացվել համատեղել դրանք, և սեպտեմբերի 21-ին մենք կնշենք նաև Երևանի տոնը»,- ասաց բանախոսը` հավելելով, որ ամբողջ քաղաքում, բոլոր վարչական շրջաններում անց են կացվելու բազմաթիվ համերգային միջոցառումներ: Քաղաքի կենտրոնական մասում տեղադրված կլինեն բազմաժանր երաժշտական հարթակներ, կկազմակերպվի վերնիսաժ, արհեստավորաց քաղաք: Հանրապետության հրապարակում կազմակերպվող համերգին կենդանի հնչողությամբ կմասնակցեն Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը, Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը, ՀՀ նախագահի պատվո պահակախմբի փողային նվագախումբը և «Փոքրիկ երգիչներ» երգչախումբը: Համերգը կեզրափակվի կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի հատուկ այդ օրվա համար հեղինակած «Երդվում եմ հայրենիքիս» մոնումենտալ ստեղծագործության կատարմամբ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |