Անկախության 20-ամյակը կնշվի «Հայաստանը դու ես» կարգախոսի ներքո![]() ![]() PanARMENIAN.Net - Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներն անցկացվելու են հանրապետության բոլոր մարզերում և ընթանալու են ողջ աշուն` սեպտեմբերի 21-ի տոնական հանդիսություններից հետո շարունակվելով պետական կառույցների, դիվանագիտական ներկայացուցչությունների և Սփյուռքի համայնքների կողմից կազմակերպվող միջոցառումներով: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ Անկախության 20-րդ տարեդարձի միջոցառումների գլխավոր համակարգող Վիգեն Սարգսյանը: Միջոցառումներն ընթանալու են «Հայաստանը դու ես» կարգախոսի ներքո, իսկ տարբերանշանը «2011»-ն է, որի 11 թվերը խորհրդանշական են և նմանեցված են «ՀՀ»-ին: «Հայաստանը և՛ դու ես, և՛ ես եմ և մեզանով է որոշվում մեր երկրի ինչպիսին լինելը»,- կարգախոսը մեկնաբանեց Վիգեն Սարգսյանը: Սեպտեմբերի 21-ին ընդառաջ կազմակերպվելու են մի շարք միջոցառումներ` ցուցահանդեսներ, համերգներ և համաժողովներ: Իսկ անկախության տոնը կնշանավորվի Հանրապետության հրապարակում անցկացվող զորահանդեսով, կշարունակվի Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցվելիք «Հանրապետական մաղթանքով», իսկ երեկոյան հրապարակում կկազմակերպվի ձայնալուսային ներկայացում և հրավառություն: Նույն օրը տոնական համերգներ կանցկացվեն հանրապետության բոլոր մարզկենտրոններում` հայկական էստրադայի աստղերի մասնակցությամբ: Միջոցառումների կազմակերպման համար պետբյուջեից հատկացվել է 214 մլն դրամ: Վիգեն Սարգսյանը նշեց, որ բացի տեղական գործընկերներից, միջոցառումների կազմակերպման համար համագործակցում են նաև ֆրանցիական «Աժանս փուբլիք» ընկերության հետ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |