Հայաստանի էկոնոմիկայի նախարարը խոստացել է պաշտպանել տեղի արտադրանքն անօրինական չինականից

PanARMENIAN.Net - Անօրինական չինական արտադրանքը, որը մուտք է գործում սինթետիկ ալմաստների և ալմաստային գործիքների հայկական շուկա, ոչ հավասար մրցակցային պայմաններ է ստեղծում տեղի արտադրողների համար: Այդ մասին Երևանում լրագրողներին հայտնել է «Ալմաստ» գործարանի տնօրեն Վահրամ Թեփելիկյանը: «Այդ արտադրանքի արժեքն ավելի ցածր է, քանի որ այն հայկական շուկա է հասնում անօրինական ճանապարհով»` խուսափելով մաքսազերծումից»,- ասել է նա: Նրա խոսքով, գործարանի ղեկավարությունը դիմել է իշխանություններին` նպատակ ունենալով լուծել ստեղծված իրավիճակը: «Եթե ստվեր չլինի, ապա մեր արտադրանքի իրացման ծավալները զգալիորեն կաճեն»,- ասել է նա:Իր հերթին Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը հայտարարել է, որ «մենք պետք է պաշտպանենք մեր շուկան»: Դրա հետ կապված` նախարարը հայտարարել է, որ կառավարության կողմից համապատասխան քայլեր են ձեռնարկվում ինչպես տեղի, այնպես էլ արտասահմանյան արտադրողների գործունեության համար արդար մրցակցային պայմաններ ստեղծելու ուղղությամբ:

«Ալմաստ» գործարանը հիմնվել է 1964-ին` որպես արհեստական ալմաստափոշիների սինթեզի և քարի ու բնական ոչ մետաղական նյութերի մշակման համար կտրող-հղկող գործիրքներ արտադրող ձեռնարկություն: 2001-ին ընկերության պետական բաժնեմասը պայմանագրային եղանակով վաճառվել է «Միջազգային բիզնես կենտրոն» ՓԲԸ-ին:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---