Այսուհետ 2-4-րդ դասարանի աշակերտները կանցնեն նոր առարկա` շախմատ![]() ![]() ![]() PanARMENIAN.Net - Հայաստանի դպրոցներում ներմուծվել է նոր առարկա` շախմատ: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը: Նրա խոսքով, այդ առարկան անցնելու են 2-4-րդ դասարանի աշակետները: Դրա հետ կապված` Սողոմոնյանը հաղորդել է, որ դպրոցներում արդեն ստեղծվել են հատուկ լսարաններ այդ առարկայի դասավանդման համար: «Բացի դրանից, ընդունվել են այդ առարկան դասավանդող նոր ուսուցիչներ»,- ասել է նա և հավելել, որ որոշ ուսուցիչներ վերապատրաստում են անցել և ստացել այդ առարկան դասավանդելու իրավունք: Գայանե Սողոմոնյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանը մեծ նշանակություն է հատկացնում դպրոցականների գեղագիտական և բարոյական դաստիարակությանը, և ուստի 2010-2011թթ. ընթացքում 102,731 աշակերտներ այցելել են 9 թատրոն, 14 թանգարան: Այս ծրագրի իրականացման համար բարեգործական հիմնադրամներից հատկացվել է 50,437,900 դրամ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |