Երևանի քաղաքապետարանը ծնողներին խորհուրդ է տալիս երեխաներին դպրոց չուղարկել շատ թանկարժեք հագուստով![]() ![]() ![]() PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանը չի կարող քաղաքի դպրոցներին ստիպել դպրոցական համազգեստը պարտադիր դարձնել դպրոցականների համար: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է Երևանի քաղաքապետարանի հանրակրթության պետ Գայանե Սողոմոնյանը: Նրա խոսքով, դպրոցականների ծնողներն իրենք պետք է որոշեն, թե իրենց երեխաները ինչ հագնեն դպրոց հաճախելիս: «Իհարկե, ցանկալի է, որպեսզի աշակերտները դպրոց գան «սպիտակ վերև, սև ներքև» ավանդական հագուստով, սակայն վերջնական ընտրությունը ծնողներինն է, և դպրոցականը պետք է պատշաճ հագնված լինի»,- ասել է նա: Սողոմոնյանը նաև ծնողներին կոչ է արել երեխաներին դպրոց չուղարկել շատ թանկարժեք հագուստով, քանի որ դա կարող է հոգեբանորեն ազդել պակաս ապահովված ընտանիքների երեխաների վրա: «Դպրոցականը չպետք է շքեղ հագուստով գա դպրոց, ցանկալի է պահպանել միջին մակարդակը»,- ընդգծել է նա: Գայանե Սողոմոնյանը հաղորդել է նաև, որ բոլոր դպրոցներում դասերը կսկսվեն 08:30-ին, «և որևէ մեկի համար բացառություն չի լինելու»: Այս համատեքստում նա նկատել է, որ մանկապարտեզներ երեխաները կարող են հաճախել մինչև 10:30: «Չնայած, որ մանկապարտեզներն իրենց աշխատանքը սկսում են 08:00-ին, ծնողները կարող են իրենց երեխաներին բերել մինչև 10:30, սակայն նման ուշացումը պետք է հարգելի պատճառ ունենա, այլ ոչ թե պարզապես քմահաճություն լինի»,- ասել է նա: Նա հաղորդել է նաև, որ հայկական բուհերի ուսանողների դասերը կսկսվեն 09:30-ին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |