Արմեն Պողոսյանը բացահայտել է ճարտարապետների` Հանրապետության հրապարակը ոչնչացնելու «դավադրությունը»![]() ![]() ![]() PanARMENIAN.Net - Գաղտնիք չէ, որ Հայաստանում շինարարությունը որևէ օրենքների չի ենթարկվում: «Շինարարական օբյեկտները մեկը մյուսի կողքին բուսնում են ճիշտ այնպես, ինչպես փոքրիկ երեխան կարող է դասավորել կոպեկները»,- Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է Հայաստանի Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը: Եվ չնայած, որ Ասոցիացիայում այդ ոլորտի պրոֆեսիոնալներ չկան, անգամ անզեն աչքով կարելի է տեսնել, թե ինչպես է Բաղրամյանի պողոտայի և Օրբելու փողոցի խաչմերուկում բազմահարկ շենք խոյանում, որի շինարարական աշխատանքներն արգելակում են տրանսպորտի երթևեկությունը: Ավելին, Արմեն Պողոսյանը կիսվել է, թե ինչպես է ֆորումում հավաքված հայ ճարտարապետների «դավադրության» վկան դարձել, որոնք որոշել են ամբողջությամբ «ոչնչացնել Հանրապետության հրապարակը` մեծ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի` ամբողջ աշխարհում ճանաչված ստեղծագործությունը` կառավարական շենքի բակում կառուցելով ևս մեկ շենք, ինչպես նաև Ազգային պատկերասրահի հարևանությամբ հյուրանոց հիմնելով»: Ընդ որում, նա ասել է, որ ճարտարապետներն այդ նախագծերի իրականացմանը տրամադրված են հենց հիմա, «քանի որ ապագա սերունդը կարող է թույլ չտալ դա»: Այս կապակցությամբ Հայաստանի Սպառողների ասոցիացիայի նախագահը հավելել է, որ կառույցը բազմիցս համապատասխան պետգերատեսչություններ է դիմել, սակայն շինարարական նորմերի խախտման հետ կապված իրական արդյունքի չի հասել: Անդրադառնալով Երևան քաղաքի ընդհանուր տեսքին` Արմեն Պողոսյանը նշել է, որ ներկայիս քաղաքապետի օրոք հայկական մայրաքաղաքն ավելի գեղեցիկ է դարձել. շենքերը նորոգվել են, ընդլայնվում են կանաչ տարածությունները, կանաչ խոտածածկույթներին հետևում են: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |