Հայաստանի նախկին դպրոցականներն օգնել են իրենց դպրոցներին 600 մլն դրամով![]() PanARMENIAN.Net - Հայ դպրոցների շրջանավարտները չեն մոռանում իրենց դպրոցների մասին և շարունակում են օգնել դրանց: Ինչպես Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը «Օգնիր քո դպրոցին» ծրագրի շրջանակներում, որը նախաձեռնվել է քաղաքապետ Կարեն Կարապետյանի կողմից, շատ դպրոցների շրջանավարտներ ֆինանսական օգնություն են տրամադրել իրենց դպրոցներին, որի շնորհիվ այդ դպրոցներում իրականացվել է վերանորոգում, ձեռք են բերվել նոր սարքավորումներ: «Օգնիր քո դպրոցին» կայքի միջոցով հավաքված ընդհանուր գումարը կազմում է 632.560.462 դրամ»,- ասել է նա և հավելել, որ բարերարներն իրենց ներդրումներով երկար սպասեցնել չեն տալիս: Նա նաև հաղորդել է, որ Օրանժ ընկերությունը հատկացրել է 4.000.000 դրամ Երևանի թիվ 186 դպրոցին, որի շնորհիվ դպրոցում վերանորոգվել են դասարանները, ինչպես նաև ձեռք են բերվել համակարգիչներ: Սողոմոնյանը նաև նշել է աշխարհահռչակ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի զգալի ավանդը, որն օգնել է թիվ 99 դպրոցին 1,800,000 դրամով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |