Աբխազիայում նախագահական ընտրությունների առաջին փուլում հաղթել է Ալեքսանդր Անկբավը` հավաքելով ձայների 55 տոկոսը

Աբխազիայում նախագահական ընտրությունների առաջին փուլում հաղթել է Ալեքսանդր Անկբավը` հավաքելով ձայների 55 տոկոսը

PanARMENIAN.Net - Ալեքսանդր Անկբավը Աբխազիայի Հանրապետության նախագահի ընտրություններում հաղթել է առաջին տուրում`հավաքելով ձայների 55 տոկոսը, շաբաթ օրը հաղորդել են նրա նախընտրական շտաբից: Վերջնական և պաշտոնական թիվը կարող է տարբերվել 1 տասնորդական տոկոսով, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Աբխազիայում վաղաժամկետ նախագահական ընտրություններին մասնակցել է երեք թեկնածու` Աբխազիայի ներկա նախագահ Ալեքսանդր Անկբավը, որը Սերգեյ Բագապշի մահվանից հետո ստանձնել է երկրի նախագահի պարտականությունները, վարչապետ Սերգեյ Շամբան, «Ազգային միասնության ֆորում» ընդդիմադիր կուսակցության նախագահ Ռաուլ Խաջիմբան, հաղորդում է Georgia Times-ը:

Երկրում բացվել են 172 ընտրատարածքներ, ընտրացուցակներում կա 143 735 հազար մարդ: Ընտրատարածքները բացվել են 8:00-ին, փակվելու են` 20:00-ին:

2011-ի մայիսի 29-ին Աբխազիայի նախագահ Սերգեյ Բագապշը մահացել է Մոսկվայի կլինիկաներից մեկում, որտեղ նա տարել է թոքի վիրահատություն:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---