Իրանի ԱԳՆ ղեկավարը մեղադրում է Օբամային միջազգային կոնվենցիաները խախտելու մեջ

Իրանի ԱԳՆ ղեկավարը մեղադրում է Օբամային միջազգային կոնվենցիաները խախտելու մեջ

PanARMENIAN.Net - Իրանի արտաքին գործերի նախարար Ալի Աքբար Սալեհին ամերիկյան իշխանությունների կոչը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հրաժարականի վերաբերյալ անվանել է հակասող միջազգային կոնվենցիաներին, հաղորդում է «MEHR» գործակալությունը:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Բաշար Ասադը պետք է հրաժարական տա: Վաշինգտոնը Դամասկոսին տնտեսական բոյկոտ է հայտարարել և ստացել ԵՄ, Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի աջակցությունը: «Նախագահ Ասադի համար եկել է հեռանալու ժամանակը: Հեռանալ` հանուն Սիրիայի ժողովրդի»,- ասել է Օբաման:

Իրանի ԱԳՆ ղեկավարի խոսքով, Ամերիկան իր վրա վերցրել է համաշխարհային ժանդարմի դեր` չունենալով ոչ մի իրավունք, և ցավոք սրտի, թույլ է տալիս իրեն նման հայտարարություններ անել, հաղորդում է Trend-ը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---