ԱՄՆ-ը հետևեց ՆԱՏՕ-ի և ԵՄ օրինակին` նույնպես չճանաչելով Աբխազիայում ընտրությունների օրինականությունը30 օգոստոսի 2011 - 10:21 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն Աբխազիայում տեղի ունեցած ընտրությունները համարում է անօրինական և կրկին հայտարարում Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության մասին: Օգոստոսի 26-ին տեղի ունեցած Աբխազիայի ղեկավարի ընտրություններում, որն ԱՄՆ համարում է Վրաստանի մասը, հաղթանակ է տարել Ալեքսանդր Անկբավը, որն առաջին փուլում հավաքել է ձայների 54.9 տոկոսը: «ԱՄՆ օրինական չի համարում վրացական Աբխազիա շրջանում տեղի ունեցած ընտրությունները: Մենք հաստատում ենք մեր աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում»,- ասել է պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը նաև կոչ է արել Ռուսաստանին կատարել հրադադարի համաձայնեցման պայմանները, որը կնքվել է 2008-ի հակամարտությունից հետո: «Մենք կոչ ենք անում Ռուսաստանին կատարել հրադադարի մասին համաձայնագրի շրջանակներում ձեռք բերած պայմանավորվածությունները` ներառյալ զորքերը դուրս բերելը նախահակամարտային դիրքերից և տարածաշրջան հումանիտար օգնություն ազատ տրամադրելը»,- նշել է Նուլանդը: Ավելի վաղ ԱՄՆ հայտարարել է, որ չի ճանաչում Աբխազիան և Հարավային Օսեթիան: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |