«Գարնանային ներշնչանքը» եզրափակվեց ցուցահանդեսով և մրցանակաների հանձմամբ![]() 31 օգոստոսի 2011 - 11:14 AMT PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամլո ծառայությունից հայտնում են Հայաստանի մշակույթի տների, արվեստների ու արհեստների դպրոցների մասնակցությամբ անցկացված «Գարնանային ներշնչանք 2011» նախագծի ավարտի մասին: Ծրագրին մասնակցեց 3000 աշակերտ և ուսուցիչ` Հայաստանի մարզերը և Երևանը ներկայացնող մոտ 100 դպրոցից: Փակման արարողությունը տեղի ունեցավ Մեծամորի մշակույթի տանը, որտեղ կայացավ կրթօջախների սաների լավագույն աշխատանքների ցուցահանդեսը, ինչպես նաև հանրապետական մրցույթի հաղթողներին մրցանակների հանձնումը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն հաջող աշխատանքներ ներկայացրած հաղթող դպրոցներին և մշակույթի տներին հանձնեց շնորհակալագրեր: «Երեխաների, հատկապես հեռավոր շրջաններում բնակվողների, ստեղծագործական մղումները խրախուսելով, մենք պահպանում ենք մեր ինքնությունը, քանի որ արվեստի հետ հաղորդակցվելու շնորհիվ երիտասարդ սերնդին է փոխանցվում նաև մեր մշակույթը։ Ստեղծագործականությունն ու նորարարությունն այն հենասյուներն են, որոնց վրա իրենց աշխարհայացքը կձևավորեն երիտասարդ արվեստագետները»,-նշել է տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Հաղթողներին հանձնված մրցանակների թվում էին համակարգիչներ, երաժշտական գործիքներ, հնչյունային սարքավորումներ և կահույք: ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցություն է ցուցաբերել մի քանի կրթօջախների` թատերական հանդերձանք ձեռք բերելու և շենքային պայմանները բարելավելու հարցում: «Գարնանային ներշնչանքը» շարունակական նախագիծ է, որի նպատակն է Հայաստանի մարզերում երիտասարդ տաղանդների ստեղծագործականության բացահայտումը և խթանումը: Մրցույթի թեման` վառ երևակայությունն էր: Ստեղծագործությունները գնահատելիս` հաշվի էին առնվում ինքնատիպությունը, հստակ արտահայտչականությունը և հղումը ազգային ավանդույթներին: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |