Հոլանդիայի քաղաքական գործիչները կոչ են արել երկրի ԱԳՆ ղեկավարին ավելի խիզախ լինել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում![]() 31 օգոստոսի 2011 - 13:22 AMT PanARMENIAN.Net - Նիդերլանդների քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները նամակ են հղել երկրի ԱԳՆ ղեկավար Ուրի Ռոզենտալին, գրում է Nouvelles d ‘Armenie: Նամակում քաղաքական գործիչները մի քանի հարց են ուղղել Օսմանյան կայսրությունում 1915-ին տեղի ունեցած դեպքերը որպես Ցեղասպանություն ճանաչելու վերաբերյալ: Քաղաքական գործիչները նախարարին հիշեցրել են, որ երկրի խորհրդարանն ավելի վաղ ընդունել է երաշխավորագիր Հայոց ցեղասպանության հարցը ԵՄ-Թուրքիա բանակցությունների օրակարգ մտցնելու մասին: Հոլանդացի քաղաքական գործիչները հարցրել են Հաագայի արվարձանում Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր կառուցելու կառավարության որոշման մասին: Պատասխան նամակում նախարար Ռոզենտալը միայն նշել է, որ երկրի կառավարությունը չի աջակցում հուշահամալիրի շինարարության գաղափարը, որից հետո կուսակցությունների ներկայացուցիչները կոչ են աևել նախարարին արիություն հանդես բերել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |