ԵԱՀԿ ՄԽ ձևաչափն անփոփոխ կմնա, քանի դեռ Բաքվի ապակառուցողականությունը չի ստիպի գնալ ավելի կոշտ քայլերի![]() 31 օգոստոսի 2011 - 15:39 AMT PanARMENIAN.Net - Արցախի անկախության հռչակման հետ կապված Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը խախտելու մասին հայտարարությունը բացարձակապես անհիմն է: Նման կարծիք է հայտնել Քաղաքական հետազոտությունների ակադեմիայի ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը Երևանում մամլո ասուլիսում: «Դա նման է սենյակից դուրս գալու մեղադրանքի, որտեղ դու երբեք չես եղել»,- ասել է նա: Փորձագետի խոսքով, Ադրբեջանը ոչ մի իրավանական իրավունք և հիմքեր չունի Արցախն իրեն միացնելու համար: «Ուստի բանակցություների սեղանին բացակայում է առաջարկությունների իրավաբանական փաթեթը: Սա քաղաքական հակամարտություն է»,- ասել է Մինասյանը: Անդրադառնալով բանակցությունների ձևաչափի հնարավոր փոփոխությանը` Մանասյանը նշել է, որ ԵԱՀԿ ՄԽ ձևաչափն անփոփոխ կմնա այնքան ժամանակ, մինչև Ադրբեջանի ապակառուցողականությունը չի դրդի միջազգային հանրությանն ավելի կոշտ քայլերի դիմել: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |