Շավարշ Համբարձումյանի «Դաժան սիրավեպ» ֆիլմը դարձել է UNICA-ի արծաթե մեդալակիր![]() 1 սեպտեմբերի 2011 - 13:56 AMT PanARMENIAN.Net - Շավարշ Համբարձումյանի «Դաժան սիրավեպ» անիմացիոն ֆիլմն արժանացել է Լյուքսեմբուրգում կայացող Համաշխարհային ոչ կոմերցիոն կինոյի միության (UNICA) 73-րդ կինոփառատոնի արծաթե մեդալի: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեց Համահայկական ոչ կոմերցիոն կինոյի կենտրոնի (CANC) տնօրեն Արտաշես Հովհաննիսյանը: «Մենք մեզնից հետ թողեցինք այնպիսի երկրների, ինչպիսիք են Ավստրիան, Լեհաստանը, Ուկրաինան, Կորեան: Դա, միանշանակ, բարձր նվաճում էր, մանավանդ, որ մենք փառատոնին մասնակցում էինք առաջին անգամ», ասաց նա: Տնօրենը նաև հավելեց, որ այսուհետ Հայաստանի մասնակցությունը UNICA-ին կլինի ամեն տարի: Փառատոնին ներկայացված էին նաև Գևորգ Գրիգորյանի «Շող երջանկության», ռուսաստանաբնակ Եգոր Ամբարյանի «Սե լյա վի» , ամերիկաբնակ Կարինե Գաբրիելյանի «Կենդանիների մոլորակ», Վահագն Վարդումյանի «Լավաշի երգը», Արտաշես Հովհաննիսյանի «Միայն մեկ դոլար», Նելլի Սարդարյանի «վերջին գույնը» և ամերիկաբնակ Ռազմիկ Մկրտչյանի 1 րոպեանոց «Հուշ» ֆիլմերը: Նելլի Սարդարյանը և Եգոր Ամբարյանը արժանացել են պատվավոր դիպլոմի: Համաշխարհային ոչ կոմերցիոն կինոյի միության (UNICA) 73-րդ կինոփառատոնը կայացել է օգոստոսի 19-28-ը: Այս տարի փառատոնին մասնակցում էր 36 երկիր 130 ֆիլմով: Հայաստանի ներկայացուցիչներից Լյուքսեմբուրգ էին մեկնել Արտաշես Հովհաննիսյանը և Շավարշ Համբարձումյանը: Նրանք Հայաստան են վերադարձել մի քանի օր առաջ: Հղումներ թեմայով. Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |