Երևանի Ֆիզիկայի ինստիտուտը կվերածվի հիմնադրամի![]() ![]() PanARMENIAN.Net - Կառավարությունը որոշել է «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» ՊՈԱԿ-ը վերակազմավորել «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» հիմնադրամի, հաստատել դրա կանոնադրությունը։ Հիմնադրամի գործունեության հիմնական առարկան է միջուկային ֆիզիկայի, տարրական մասնիկների ֆիզիկայի, տիեզերական մասնիկների ֆիզիկայի, աստղաֆիզիկայի, արագացուցչային ֆիզիկայի և տեխնիկայի, տեսական ֆիզիկայի, տիեզերական եղանակի և մթնոլորտային երևույթների և այլ բնագավառներում հիմնարար և կիրառական հետազոտությունների իրականացումն ու հետագա զարգացումը, ինչպես նաև այս բնագավառների համար գիտական կադրերի պատրաստումը։ Դրա հետ կապված վարչապետ Տիգրան Սարգսյանը պարզաբանել է, որ հիմնադրամի լիազոր մարմին է նշանակվում Հայաստանի կրթության և գիտության նախարարությունը, գործադիր մարմնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել լաբորատորիայի տնօրեն Աշոտ Չիլինգարյանը: Պետք է նշել, որ այսօր կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիայով հանդես են եկել «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի» աշխատակիցները, որոնց անհանգստացնում է վերակազմավորման մասին կառավարության որոշումը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |