Հայաստանը կմասնակցի հաշմանդամային ծանրամարտի աշխարհի առաջնությանը 1 սեպտեմբերի 2011 - 17:32 AMT PanARMENIAN.Net - 2011 թ. հոկտեմբերի 13-20-ը Միացյալ Արաբական Էմիրություններում կայանալիք հաշմանդամային ծանրամարտի աշխարհի առաջնությանը ՀՀ մասնակցությունն ապահովելու նպատակով կառավարությունը «Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտե» հասարակական կազմակերպությանը հատկացրել է մեկ մլն 682 հազար 220 դրամ։ Ինչպես ասել է ՀՀ սպորտի ու երիտասարդության հարցերի փոխնախարար Սամվել Խաչատրյանը, հայ մարզիկների ելույթը կարևորվում է նրանով, որ բարձր արդյունքներ ցուցաբերելու դեպքում նրանք կստանան եկող տարվա Լոնդոնի ամառային պարալիմպիկ խաղերի մասնակցության իրավունք։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |