Հայաստանի նախագահը մեկնում է Տաջիկստանի Հանրապետություն![]() 1 սեպտեմբերի 2011 - 18:44 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 2-ին աշխատանքային այցով կմեկնի Տաջիկստանի Հանրապետություն: Հանրապետության ղեկավարը Դուշանբեում կմասնակցի սեպտեմբերի 2-3-ին անցկացվող ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների 20-րդ գագաթնաժողովին, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Իդեպ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի մասնակցի սեպտեմբերի 2-3 Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում կայանալիք ԱՊՀ երկրների նախագահների գագաթաժողովին: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, հղում անելով ԱզերԹաջին, այդ մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը: Այս գագաթաժողովում Ադրբեջանը կներկայացնի Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեն: Բելառուսի, Ուզբեկստանի և Ուկրաինայի նախագահներից բացի, Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի ու Թուրքմենստանի նախագահներն արդեն հաստատել են իրենց մասնակցությունը գագաթաժողովին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |