Հայաստանի արտարժույթի շուկայում օգոստոսին դոլարի նկատմամբ դրամի հաշվարկային փոխարժեքը մնացել է անփոփոխ

Հայաստանի արտարժույթի շուկայում օգոստոսին դոլարի նկատմամբ դրամի հաշվարկային փոխարժեքը մնացել է անփոփոխ

PanARMENIAN.Net - 2011թ. օգոստոսին հուլիսի համեմատ հանրապետության սպառողական շուկայում արձանագրվել է 0.6% գնանկում, իսկ արտարժույթի շուկայում ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքը (օգոստոսի 1-30-ի դրությամբ) մնացել է անփոփոխ: Այդ մասին ասվում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված պաշտոնական տվյալներում:

2011թ. օգոստոսին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 367.05 դրամ, ինչը 0.2%-ով գերազանցել է 2010թ. Օգոստոսի համապատասխան ցուցանիշը (366.39 դրամ):

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---