«Մասնագիտությունը հեռանկարում» միջազգային համաժողովը կանցկացվի Երևանում

«Մասնագիտությունը հեռանկարում» միջազգային համաժողովը կանցկացվի Երևանում

PanARMENIAN.Net - Երևանում սեպտեմբերի 7-9-ը անցկացվելու է Եվրոպայի քաղաքացիական ծառայության ցանցի ամենամյա «Մասնագիտությունը հեռանկարում» միջազգային համաժողովը` «Քաղաքացիական ծառայության բարեփոխումները. նպատակներ և արդյունքներ» խորագրով: Այն կազմակերպել է ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդը` ԵԱՀԿ-ի, ԵՄ «Սիգմա» ծրագրի, UNDP-ի ֆինանսական և փորձագիտական աջակցությամբ:

ՀՀ քաղծառայության խորհրդի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ համաժողովի հիմնական նպատակն է լինելու քննարկել մասնակից երկրներում քաղաքացիական ծառայության ոլորտում իրականացվող բարեփոխումների հիմնական ուղղությունները, նպատակները, ակնկալվող արդյունքները, համադրելու արդեն կայացած և այդ ճանապարհին գտնվող համակարգեր ունեցող երկրների փորձը:

Համաժողովի բացումը տեղի կունենա սեպտեմբերի 7-ին երեկոյան, ՀՀ Կառավարության ընդունելությունների տանը, որի շրջանակներում նաև համագործակցության հուշագիր կստորագրվի ՀՀ քաղծառայության խորհրդի և Լիտվայի Հանրապետության ներքին գործերի նախարարության քաղաքացիական ծառայության վարչության միջև:

Հայաստանում անցկացվող համաժողովին, որն ընդհանուր առմամբ 5-րդն է, մասնակցելու են 16 երկրների՝ Ավստրիա, Բելգիա, Կանադա, Կիպրոս, Էստոնիա, Հնդկաստան, Իռլանդիա, Իտալիա, Ճապոնիա, Լիտվա, Մոլդովա, Մոնղոլիա, Նիդերլանդներ, Լեհաստան, Ռուսաստան, Ուկրաինա, քաղաքացիական ծառայության ղեկավարման և կազմակերպման մարմինների ղեկավարները:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---