ԵԽԽՎ կոմիտեն կքննարկի Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների մասին զեկույցը![]() 2 սեպտեմբերի 2011 - 15:31 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 8-ին Փարիզում կայանալիք նիստում ԵԽԽՎ դիտարկման կոմիտեն կքննարկի Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության մասին զեկույցը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը: Ակսել Ֆիշերը եռօրյա այցով Հայաստանում էր գտնվում հուլիսի 19-21-ը: Այցի շրջանակներում համազեկուցողը հանդիպումներ է ունեցել ղեկավարության ու ընդդիմության հետ: Ֆիշերը կարևորել է նաև առաջիկա խորհրդարանական ընտրությունները երկրում ժողովրդավարական գործընթացների համար: «Ընտրազանգվածը Հայաստանում պետք է վստահի ընտրական գործընթացներին: Կոչ եմ անում բոլոր կուսակցություններին ձեռնպահ մնալ այնպիսի հայտարարություններից կամ գործողություններից, որոնք կարող են խաթարել վստահությունը»: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |