Այս տարի Հայաստանի վերամշակող ընկերությունները մտադիր են մթերել 150 հազար տոննա խաղող![]() 2 սեպտեմբերի 2011 - 16:06 AMT PanARMENIAN.Net - Նախնական պայմանավորվածությունների համաձայն, Հայաստանի վերամշակող ընկերությունները ներկայացրել են խաղողի մթերման պահանջարկ 150-155 հազար տոննայի չափով: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է Հայաստանի գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը: «Այս տարի ներկայացված պահանջարկը 15-20 տոկոսով գերազանցում է անցյալ տարվա ցուցանիշը»,- հաղորդել է նա: Ինչ վերաբերվում է մթերման գնին, ապա, փոխնախարարի խոսքով, 2010-ին 1 կգ խաղողի միջին գինը կազմել է 124.4 դրամ: «Անցյալ շաբաթ նախարարի մոտ վերամշակող ընկերությունների ներկայացուցիչների հետ կայացած խորհրդակցության ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել մթերման գինն այդ մակարդակից չնվազեցնելու մասին»,- ասել է նա: Միաժամանակ Ռոբերտ Մակարյանը հավելել է, որ գինը ձևավորում է շուկան, այն կախված է նաև խաղողի որակից, որը մասնագետների գնահատմամբ այս տարի լավն է լինելու: «Կարծում եմ, որ այս տարի մենք խաղողի մթերման հետ կապված խնդիրներ չենք ունենա»,- հավելել է նա: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |