ԱՊՀ ԱԳՆ հերթական հանդիպումը տեղի կունենա 2012թ. ապրիլին Աստանայում![]() 3 սեպտեմբերի 2011 - 11:34 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 2-ին Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում տեղի ունեցավ ԱՊՀ ԱԳՆ ղեկավարների հանդիպումը: Ինչպես հայտնում են ռուսական ԶԼՄ-ները, հանդիպման ավարտին ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ ԱՊՀ-ն անհրաժեշտ է, քանի որ «երկրները շաղկապված են աշխարհագրական ու աշխարհաքաղաքական տեսակետից, ինչպես նաև տնտեսական ու մշակութային առումով»: Լավրովը նաև հույս է հայտնել, որ նման մեխանիզմը կշարունակի պահանջված մնալ: Լավրովը խոստովանել է, որ ԱՊՀ հետ կապված խնդիրներ ու բացթողումներ կան, հորդորելով, սակայն, կենտրոնանալ դրական երևույթների վրա. «Անշուշտ, ԱՊՀ-ն իդեալական կառույց չէ, դա բոլորն են հասկանում: 20 տարի առաջ հարկավոր էր ինչ-որ բան անել և այն, որ հաջողվեց պահպանել Համագործակցությունը, բարիք է բոլոր մեր ժողովրդների համար»: Նախարարը նշել է, որ նախապատրաստվել է վերլուծական զեկույց, որը կներկայացվի ԱՊՀ երկրների ղեկավարներին; Նաև հայտարարություն է նախապատրաստվել այն մասին, թե ինչ պետք է արվի, հավելել է Լավրովը: Կհամաձայնեցվեն նաև կադրային ու կազմակերպական բնույթի հարցեր, ներառյալ ԱՊՀ նախագահությունը 2012թ. և ԱԳՆԽ հերթական նիստի անցկացումը: Նախատեսվում է նաև Խորհրդի հերթական նիստն անցկացնել 2012թ. ապրիլին Աստանայում: ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթաժողովը կանցնի Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի նախագահությամբ սեպտեմբերի 3-ին: Օգոստոսի 16-ին Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը հայտնել է, որ Իլհամ Ալիևը հրաժարվել է մասնակցել գագաթաժողովին: Ադրբեջանը կներկայացնի վարչապետ Արթուր Ռասիզադեն: Բելառուսի, Ուզբեկստանի ու Ուկրաինայի նախագահներից բացի, իրենց մասնակցությունն են հաստատել նաև Հայաստանի, ՌԴ-ի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի ու Թուրքմենստանի նախագահները: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |