Ռուսաստանի հավաքականը 16 միավորով գլխավորում է Եվրո-2012 ընտրական փուլի B խումբը![]() 3 սեպտեմբերի 2011 - 11:50 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 2-ին Եվրո-2012 ընտրական փուլի B խմվում տեղի ունեցան Իռլանդիա-Սոլվակիա, Ռուսաստան-Մակեդոնիա խաղերը, իսկ Հայաստանը արտագնա խաղում 3:0 հաշվով հաղթեց Անդորրային: Դուբլինում իռլանդացիներն ու սլովակները, որոնք մինչ խաղն ունեին 13-ական միավոր, այդպես էլ չկարողացան գոլ խփել: Խաղը կարևոր էր երկու թիմերի համար, քանի որ որոշվում էր խմբի առաջատարի հարցը: Իռլանդիան ու Սլովակիան վաստակեցին մեկական միավոր և 14 միավորով զբաղեցնում են 2 և 3-րդ տեղերը: Ռուսաստանը սեփական դաշտում նվազագույն հաշվով հաղթանակ տարավ Մակեդոնիայի հավաքականի հանդեպ: Միակ գոլը 42-րդ րոպեին խփեց Իգոր Սեմշովը: Ռուսաստանի հավաքականը 16 միավորով դուրս եկավ առաջին տեղը: Հայաստանն ունի 11 միավոր և 4-րդ տեղում է: Մակեդոնիան 4 միավորով զբաղեցնում է 5-րդ տեղը, իսկ Անդորրան եզրափակում է աղյուսակը առանց միավորների: Սեպտեմբերի 6-ին Հայաստանի հավաքականը կհյուրընկալվի Սլովակիայում, Ռուսաստանն կընդունի Իռլանդիային, իսկ Սկոպյեում կխաղան աուտսայդերներ Մակեդոնիան ու Անդորրան: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |