Հայաստանի և Անդորրայի ֆուտբոլի երիտասարդական հավաքականները կհանդիպեն սեպտեմբերի 3-ին 19:00![]() 3 սեպտեմբերի 2011 - 13:40 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 3-ին Երևանի ժամանակով 19:00-ին Հայաստանի և Անդորրայի ֆուտբոլի երիտասարդական հավաքականները Անդորրա լա Վելլայում կանցկացնեն Եվրո-2013թ. ընտրական փուլի հանդիպումը: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանն ասել է, որ իրենք շատ լուրջ են պատրաստվել: »Մեզ համար տարբերություն չկա, թե ով է մեր մրցակիցը՝ Անդորրան, Չեխիան թե Չերնոգորիան: Բոլոր խաղերին մեր թիմը շատ մանրակրկիտ է պատրաստվում և մենք պատրաստ ենք Անդորրայի հետ խաղին»,-Նազարյանին է մեջբերում ՀՖՖ պաշտոնական կայքը: Անդորրայի հետ հանդիպումից հետո Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները սեպտեմբերի 6-ին կխաղան Չեխիայի հետ, որը նույնպես 3 միավոր ունի ու զբաղեցնում է 2-րդ տեղը: Հայաստանի հավաքականը հանդես է գալիս երրորդ խմբում և 3 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Ընտրական փուլի առաջին խաղում հայկական թիմը 4:1 հաշվով հաղթեց Չերնոգորիային: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |