Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշները սեպտեմբերի 10-ին կմեկնեն Ստամբուլ` մասնակցելու ԱԱ-ին

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշները սեպտեմբերի 10-ին կմեկնեն Ստամբուլ` մասնակցելու ԱԱ-ին

PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականը սեպտեմբերին 10-ին մեկնելու է Ստամբուլ, որտեղ մասնակցելու է աշխարհի առաջնությանը: «Մենք հիանալի ենք անցկացրել բոլոր հավաքները և լավ ենք պատրաստվել ԱԱ-ին: Շատ քիչ ժամանակ է մնացել, և հիմա կարևոր է ըմբիշների առանձին աշխատանքը, այդ դեպքում մենք կարող ենք լավ հանդես գալ աշխարհի առաջնությունում»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի հունահռոմեական ոճի հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը: Նրա սաների ելույթները սկսելու են սեպտեմբերի 12-ին ավարտելու են` սեպտեմբերի 18-ին:

Այս օրերին Հայաստանի հավաքականը Երևանում հավաքական թիմերի տեխնիկական կենտրոնում վերջին հավաքն է անցկացնում առաջնությունից առաջ:

Ջուլֆալակյանը նշել է, որ հավաքականի կազմը հայտնի է լինելու մի քանի օրից:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---