Ռուսաստանի նախագահը գտնում է, որ ԱՊՀ-ն այլընտրանք չունի![]() 3 սեպտեմբերի 2011 - 15:35 AMT PanARMENIAN.Net - ԱՊՀ-ն այլընտրանք չունի, իսկ տարբեր մակարդակներով համագործակցության սխեման հետխորհրդային տարածքում օպտիմալ է: Այդ մասին հայտարարել է ՌԴ նմախագահ Դմիտրի Մեդվեդևը Դուշանբեում ԱՊՀ գագաթաժողովում, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: «ԱՊՀ-ն միակ հարթակն է շահագրգիռ պետությունների համագործակցության ապահովման համար բոլոր ոլորտներում»,-ասել է Մեդվեդևը: Ըստ նրա, նոր ինտեգրացիոն միավորումների ձևավորումը հետխորհրդային տարածքում հարստացնում է ԱՊՀ գործունեությունը: «Ըստ իս, մենք ներկայումս գտնվում ենք համագործակցության օպտիմալ մակարդակի վրա, որն ապահովում է ճկունություն ու հնարավորություն է տալիս պետություններին մասնակցել, ելնելով շահագրգռվածության աստիճանից»,-ասել է նախագահը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |