Էմոմալի Ռահմոն. ԱՊՀ գերակայությունը կշարունակի մնալ տնտեսական համագործակցությունը

Էմոմալի Ռահմոն. ԱՊՀ գերակայությունը կշարունակի մնալ տնտեսական համագործակցությունը

PanARMENIAN.Net - Հաջորդ տարի ԱՊՀ նախագահող երկրի` Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը բարձր է գնահատել շաբաթ օրը կայացած ԱՊՀ 20-ամյակի գագաթաժողովի արդյունքները:

Ինչպես հայտարարել է Ռահմոնը ամփոփիչ մամլո ասուլիսում, գագաթաժողովի ընթացքում քննարկվել են ԱՊՀ գործունեության կոնկրետ արդյունքները և քննարկվել են ապագայի համար առանցքային խնդիրները, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Տաջիկստանի նախագահը նշել է, որ իր նախագահության ընթացքում «ակտիվ օգտագործելու է ԱՊՀ հարթակը մեր երկրների միջև քաղաքական, տնտեսական և մշակութային հարաբերություններն ամրապնդելու համար»:

ԱՊՀ գործկոմի նախագահ, ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը նշել է, որ «չնայած բոլոր խնդիրներին, ԱՊՀ-ն շարժվում է առաջ և ԱՊՀ մասնակիցները շահագրգռված են Համագործակցության հետագա զարգացման և ամրապնդման հարցում»:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---