Լոնդոնում կայացավ համերգ` նվիրված Հայաստանի Հանրապետության 20-րդ տարեդարձին![]() 3 սեպտեմբերի 2011 - 16:37 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 1-ին Լոնդոնի «Royal Festival Hall»-ում տեղի ունեցավ «Սպիտակ տեսիլք» (Wհite Illusion) խորագրով համերգ` նվիրված Հայաստանի Հանրապետության 20-րդ տարեդարձին: Միջոցառումը կազմակերպել էին անվանի Ինվերս (Inverse) և Ղազար-գալա մշակութային ընկերությունները Հայաստանի մշակույթի նախարարության, Լոնդոնում Հայաստանի դեսպանության և Միացյալ Թագավորությունում հայոց եկեղեցու առաջնորդարանի հովանու ներքո: Համերգային ծրագրում ընդգրկված էին Արամ Խաչատրյանի և երիտասարդ կոմպոզիտոր Կարեն Գրիգորյանի հեղինակային գործերը, որոնք կատարեցին «Ֆիլարմոնիա օրքեսթրան» (Philarmonia Orchestra), ջութակահար Կարեն Շահգալդյանը, ֆլեյտահար Նելլի Մանուկյանը, կիթառահար Վարդան Գաբոյանը, թավջութակահար Բեն Ասատրյանը, դաշնակահարներ Արեգ Միրզոյանը և Արթուր Բոբիկյանը, ինչպես նաև Ջյուս անսամբլը: Միջոցառմանը մասնակցեց շուրջ 2000 հանդիսատես, այդ թվում նաև Միացյալ թագավորությունում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների, բրիտանական քաղաքական, հասարակական և մշակութային ոլորտի և բրիտանահայ համայնքի ներկայացուցիչները: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |