Թուրքիան մտադիր է զգալիորեն ուժեղացնել իր ռազմական ներկայությունը Միջերկրական ծովում![]() 3 սեպտեմբերի 2011 - 17:32 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան մտադիր է զգալիորեն ուժեղացնել իր ռազմական ներկայությունը Միջերկրական ծովում: Այդ մասին հայտարարել է այդ երկրի բարձրաստիճան ներկայացուցիչը Իսրայելի հետ ռազմական համագործակցության և դիվանագիտական հարաբերությունների մակարդակը նվազեցնելու թուրքական կառավարության որոշումից հետո: Նրա խոսքով, Թուրքիայի ռազմածովային նավատորմը հոգացել է այն մասին, որպեսզի «Միջերկրական ծովի արևելյան մասը դադարի մնալ տարածաշրջան, որտեղ իշխում է Իսրայելի ՌԾՆ կամայականությունը»: Միաժամանակ, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանձնարարել է ԱԳՆ-ին շտապ պայմանավորվել Եգիպտոսի և ՀԱՄԱՍ-ի հետ նրա այցը Գազայի հատված կազմակերպելու նպատակով, հաղորդում է ZMAN-ը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |