Ռուսաստանը բարեփոխո՞ւմ է ՀԱՊԿ-ը![]() 5 սեպտեմբերի 2011 - 11:24 AMT PanARMENIAN.Net - Ռուս պաշտոնյաները սկսել են պատրաստել Մաքսային միության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մասին համաձայնագրերում փոփոխությունների փաթեթը: Այդ մասին, մեջբերելով դիվանագիտական աղբյուրները, գրում է «Կոմերսանտ» թերթը, հաղորդում է Lenta.ru-ն: Հրատարակության տվյալներով, ՀԱՊԿ բարեփոխումը վերաբերվելու է նրան, թե ինչպես է կազմակերպությունը պայմանավորվելու այս կամ այն հարցի շուրջ: Հիմա բոլոր որոշումներն ընդունվում են փոխզիջման հիման վրա: Ռուսաստանն առաջարկում է որոշ հարցերի շուրջ պայմանավորվել որակյալ մեծամասնության հիման վրա: Թերթի տվյալներով, բարեփոխման կողմնակից են ՀԱՊԿ բոլոր մասնակիցները բացի Ուզբեկստանից: Դրա հետ կապված հրատարակության աղբյուրները պնդում են, որ Ուզբեկստանին առաջարկվելու է դուրս գալ պայմանագրից: Ինչ վերաբերվում է Մաքսային միությանը, ապա դրա բարեփոխումը կապված է նրա հետ, որ Ռուսաստանը ցանկանում է դրդել Ուկրաինային անդամակցել Մաքսային միությանը: Դրա համար ռուս պաշտոնյաներն առաջարկել են ձևավորել համաձայնագիր ՄՄ և երրորդ երկրների միջև տեխնիկական կարգավորման մասին: ![]() ![]() ՀԱՊԿ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ռազմաքաղաքական դաշինք է, որը ստեղծել են ԱՊՀ պետությունները Հավաքական անվտանգության մասին պայմանագրի հիման վրա, որը ստորագրվել է 1992թ. մայիսի 15-ին: Պայմանագիրը մեխանիկորեն երկարացվում է յուրաքանչյուր հինգ տարին մեկ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |