Ժակ Շիրակին ազատազրկում է սպառնում

Ժակ Շիրակին ազատազրկում է սպառնում

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 5-ին Փարիզում սկսվել են Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի գործի լսումները, որը մեղադրվում է իր կուսակցությանն անօրինական կերպով ֆինանսավորելու մեջ Փարիզի քաղաքապետ եղած ժամանակ:

Լսումները ժամանակավորապես հետաձգվել էին հիշողության հետ կապված խնդիրների պատճառով: Սակայն BBC տվյալներով, լսումներն ամեն դեպքում կայանալու են, բայց Շիրակը հավանաբար դրանց չի մասնակցի:

Ժակ Շիրակը զբաղեցրել է Փարիզի քաղաքապետի պաշտոնը 1977-1995թթ.: Եթե դատարանը նրան մեղավոր ճանաչի, ապա նախկին նախագահին սպառնում է 10 տարի ազատազրկում և 150 հազար եվրո տուգանք:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---