ԵՄ-ն բանակցություններ կսկսի Վրաստանի հետ առևտրի ազատ գոտու ստեղծման մասին![]() 5 սեպտեմբերի 2011 - 14:28 AMT PanARMENIAN.Net - ԵՄ երկրների ԱԳ նախարարները որոշել են սատարել Վրաստանի և Մոլդովայի հետ առևտրի ազատ գոտիների ստեղծման մասին բանակցությունների մեկնարկին: Այդ հարցը քննարկվել է լեհական Սոպոտում սեպտեմբերի 3-4 կայացած ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ, հայտնում է ԵՄ մամլո ծառայությունը: Առևտրի ազատ գոտու ստեղծումը ենթադրում է պայմանավորվածություն կողմերի միջև համապարփակ գոտու ստեղծման մասին: Նախորդ հանդիպումն այդ թեմայի շուրջ Վրաստանի ու ԵՄ-ի միջև տեղի է ունեցել մայիսի 25-ին: Առևտրի ազատ գոտիների ստեղծումը նախատեսվում է «Արևելյան գործընկերության» շրջանակներում ասոցացման մասին համաձայնագրով: Բացի այդ, ԵՄ ներկայացուցիչները քննարկել են ԵՄ դիրքորոշումը Լիբիայի ու Սիրիայի վերաբերյալ, ինչպես նաև Բելառուսում քաղբանտարկյալների հարցը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |