Սեպտեմբերի 6-ին Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը կհանդիպի Չեխիայի հետ![]() 5 սեպտեմբերի 2011 - 14:33 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 6-ին Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը կանցկացնի 2013թ. ԵԱ ընտրական փուլի 3-րդ հանդիպումը: Խաղը տեղի կունենա Չեխիայում, «Ստոնկի» մարզադաշտում Երևանի ժամանակով 20:00-ին: Գլխավոր մրցավարը կլինի Տասոս Սիդիրոպուլոսը Հունաստանից: Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը դեռևս 100-տոկոսանոց արդյունք է ցույց տալիս 3-րդ խմբում: Ռաֆայել Նազարյանի սաները 6 միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Չեխիայի հավաքականը 2-րդ տեղում է 3 միավորով: Սեպտեմբերի 3-ին հայ ֆուտբոլիստները 2013թ. ԵԱ ընտրական փուլի 3-րդ խմբում հաղթեցին Անդորրայի հավաքականին Վալտեր Պողոսյանի գոլի շնորհիվ, որին օգնեց Էդգար Մալաքյանը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |