Արայիկ Բաղդադյանը հրապարակել է ազատ ոճի ըմբիշների անունները, որոնք Ստամբուլում կմասնակցեն ԱԱ-ին![]() 5 սեպտեմբերի 2011 - 16:25 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել այն մարզիկների անունները, որոնք կմասնակցեն Ստամբուլում կայանալիք աշխարհի առաջնությանը: Ստամբուլ կմեկնեն Միհրան Ջաբուրյանը (55կգ ք/կ), Աշոտ Տերտերյանը (60կգ ք/կ), Դավիթ Սաֆարյանը (66 կգ ք/կ), Մուսա Մուրտազալիևը (74կգ ք/կ), Հաջիմուրդ Նուրմագոմեդովը (84կգ ք/կ), Հարություն Ենոքյանը (96կգ ք/կ) և Ռուսլան Բասիևը (120կգ ք/կ): Առաջնությունը կանցնի սեպտեմբերի 12-18-ը և վարկանիշային կլինի: Կխաղարկվեն Լոնդոնի 2012թ. Օլիմպիադայի ուղեգրերը: Աշխարհի առաջնությունում 1-5 տեղեր գրաված մարզիկները 2012թ. Օլիմպիադային մասնակցելու իրավունք կստանան: Վերջին նախապատրաստական փուլը հայ ըմբիշները կանցկացնեն Երևանում սեպտեմբերի 5-15, այնուհետև կմեկնեն Ստամբուլ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |