ՀՀ-ում Վրաստանի նախկին դեսպան. Բոլորը գիտեն, որ Վրաստանում հայկական եկեղեցիներն իսկապես հայկական են![]() 5 սեպտեմբերի 2011 - 18:39 AMT PanARMENIAN.Net - WikiLeaks կայքը հրապարակել է 2010թ. փետրվարի 26-ին Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Մարի Յովանովիչի` ԱՄՆ Պետքարտուղարությանն ուղարկված հեռագիրը Հայաստանում Վրաստանի դեսպան Գեորգի Տաբատաձեի հետ հանդիպման մասին: Իր հաշվետվության մեջ Յովանովիչը մեջբերում է Տաբատաձեի հայտարարությունը Վրաստանի տարածքում հայկական եկեղեցիների վերաբերյալ Հայ Առաքելական և Վրաց Ուղղափառ եկեղեցիների միջև հակամարտության առնչությամբ: «Բոլորը գիտեն, որ Վրաստանում գտնվող այդ եկեղեցիները հայկական են,- հանդիպմանը հայտնել է դեսպանը:- Մենք միայն ձգտում ենք ստանալ մեր եկեղեցիները, որոնք գտնվում են հյուսիսում, և որոնք ՀԱԵ-ն չի օգտագործում»: Դեսպանի խոսքով, Հայաստանի հյուսիսում վրացիներ չեն բնակվում, և, հետևաբար, այդ եկեղեցիները չեն գործում: «Չի բացառվում, որ ապագայում Վրաց Ուղղափառ եկեղեցին կարող է վանքեր ստեղծել այդ եկեղեցիների տարածքում»,- ընդգծել է դեսպանը: Ավելի վաղ վրացի պատմաբանները հայտարարել էին, որ Վրաստանի տարածքում ընդհանրապես հայկական եկեղեցիներ չկան: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |