Քադաֆին Նիգերի տարածքով ուղորդվում է Բուրկինա Ֆասո՞

Քադաֆին Նիգերի տարածքով ուղորդվում է Բուրկինա Ֆասո՞

PanARMENIAN.Net - Լիբիայից զրահապատ մեքենաների մեծ շարասյունը և Սեյֆ ալ Իսլամը ժամանել են Նիգերի կենտրոնական մասի Ագադեզ քաղաք: Ինչպես հաղորդում է Ռոյտերզը, խոսքը գնում է 200-250 միավոր ռազմական տեխնիկայի մասին: Տեխնիկայի հետ միասին Նիգեր են ժամանել լիբիական բանակի սպաներ: Գործակալության աղբյուրի տեղեկատվության համաձայն, մեքենաները հատել են սահմանը ոչ թե Լիբիայի կողմից, այլ Ալժիրի: Ռոյտերզը մեջբերում է նաև Ֆրանսիայի ԶՈՒ անանուն աղբյուրի խոսքերը, որը պնդում է, որ ըստ ունեցած տեղեկությունների, շարասյան կազմում կարող էր լինել Մուամար Քադաֆին և նրա որդին` Սեյֆ ալ Իսլամը: Նրա խոսքով, Քադաֆին ուղևորվելու է հարևան Բուրկինա Ֆասո, որն առաջարկել է նրան և նրա ընտանիքին քաղաքական ապաստան:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---