Իրանը Ռուսաստանի դեմ բողոք է ներկայացրել Միջազգային դատարան՝ C-300 համալիրների առաքումների պատճառով

Իրանը Ռուսաստանի դեմ բողոք է ներկայացրել Միջազգային դատարան՝ C-300 համալիրների առաքումների պատճառով

PanARMENIAN.Net - Իրանը Ռուսաստանի դեմ բողոք է ներկայացրել Միջազգային դատարան՝ C-300 համալիրների առաքումների պատճառով: Այդ մասին ասել է Իրանի պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին, հայտնում է Mehr գործակալությունը: Օգոստոսի վերջին Թեհրանը հայցով դիմել է Միջազգային դատարան Ռուսաստանի դեմ:

«Իրավաբանորեն, մենք գտնում ենք, որ C-300 համալիրների առաքումը ներառված չէ ՄԱԿ-ի ԱԽ բանաձևում»,-ասել է ՌԴ-ում Իրանի դեսպան Մահմուդ Ռեզա Սաջադին:-Մենք հայց ենք ներկայացրել, որ դատարանի որոշումն օգնի Ռուսաստանին իրականացնել այդ առաքումները, որպեսզի Ռուսաստանը իրավաբանական հաղթաթուղթ ունենա»:

2010թ. հունիսին ՄԱԿ-ի ԱԽ-ն ընդունեց 1929 բանաձևը, որով սահմանափակվում է սովորական սպառազինության առաքումը Իրան:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---