Վարշավայի գագաթաժողովը կդառնա «Արևելյան գործընկերության» զարգացման անկյունաքարը![]() 6 սեպտեմբերի 2011 - 13:22 AMT PanARMENIAN.Net - ԵՄ «Արևելյան գործընկերության» ծրագրի մասնակից երկրների գագաթաժողովը, որը տեղի կունենա Վարշավայում, կդառնա ԵՄ-ում բանակցությունների զարգացման գործընթացի անկյունաքարը, քանի որ հենց այդ գագաթաժողովում է նախատեսվում ամփոփել արդյունքները: Նման կարծիք է հայտնել ՀՀ-ում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին Երևանում կայացած մամլո ասուլիսում: Մեկնաբանելով Հայաստանի հետ բանակցությունների ընթացքը՝ դեպանը նշել է, որ բանակցային սեղանին են մնացել միայն բարդ հարցերը, ինչպիսիք են առևտրի ազատ գոտու և մուտքի արտոնագրերի ռեժիմի պարզեցումը: Ռաչինսկին հավելել է, որ շատ բան այս դեպքում կախված է ՀՀ իշխանություններից ու նրանց քաղաքական կամքից: «Արևելյան գործընկերությունը» ոչ դարման է, ոչ էլ ծրագիր: Ամեն ինչ կախված է երկրի ներգրավվածությունից»,-ասել է Հայաստանում Լեհաստանի դեսպանը: Ռաչինսկին ասել է նաև, որ Լեհաստանը ԵՄ այն երկրներից է, որը բաց է «Արևելյան գործընկերության» երկրների հետ կապերի հաստատման համար: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |