Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը տարաձայնություններ չունեն, վստահ է Գալուստ Սահակյանը![]() 6 սեպտեմբերի 2011 - 14:17 AMT PanARMENIAN.Net - Գործող նախագահ Սերժ Սարգսյանն ու Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը տարաձայնություններ չունեն: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ԱԺ ՀՀԿ խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանը: «Նրանք միասին են անցել պատերազմի միջով, միասին են կփովել ու կռվել: Նման մարդիկ հակասություններ չեն ունենում»,-նշել է Սահակյանը: Նա մեկնաբանել է նաև Ռոբերտ Քոչարյանի բացակայությունը ԼՂՀ անկախության հռչակման 20-ամյակին նվիրված պաշտոնական միջոցառումներին: Ըստ Սահակյանի, հանդիսավոր արարողություններին մասնակցելու համար հատուկ հրավերներ պետք չեն: Նա նշել է, որ յուրաքանչյուր քաղաքական թիմ ինքն էր որոշում իր պատվիրակության կազմը: «Չեմ կարծում, որ նրանք, ով հրավիրված չէին, իսկ ես չեմ կարծում, թե հրավեր էր հարկավոր, օտարվեցին այն մեծ հաղթանակից, որի մասնակիցներն են»,-ասել է Գալուստ Սահակյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |