Բացառված չէ, որ Հայ-թուրքական արձանագրություններն անվավեր կհամարվեն, կարծում է փորձագետը![]() 6 սեպտեմբերի 2011 - 14:18 AMT PanARMENIAN.Net - Բացառված չէ, որ Հայ-թուրքական արձանագրություններն անվավեր կհամարվեն: Ինչպես հայտարարել է Երևանում մամլո ասուլիսում թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը, ինչպես հայ-թուրքական հարաբերությունները, այնպես էլ Արձանագրությունները վաղուց գտնվում են փակուղում, որն օրեցօր խորանում է: «Դրա հետ կապված բացառված չէ, որ Արձանագրություններն անվավեր համարվեն, որի համար անհրաժեշտ է, որպեսզի կողմերից մեկը ետ վերցնի իր ստորագրությունն Արձանագրություններից»,- ասել է նա և հավելել, որ ինչպես միշտ այդ քայլը սպասելի կլինի Հայաստանի կողմից: Այդ առումով նա չի բացառել հայկական կողմի օրակարգում այդ հարցի առկայության հնարավորությունը: «Եթե արդյունքում գործընթացը վերջնականապես ձախողվի, ապա ոչ մի միջազգային կազմակերպություն լուրջ չի վերաբերվի նրան, որ Թուրքիան ցանկանում է հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ»,- ասել է Մելքոնյանը և հավելել, որ քաղաքական դաշտում հայ-թուրքական հարաբերությունների վերջնական ձախողումից հետո Թուրքիան շեշտը կդնի երկու երկրների հասարակությունների վրա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |