Վանաձորում բացվել է «Ամերիաբանկի» նոր մասնաճյուղը![]() ![]() PanARMENIAN.Net - Վանաձոր քաղաքում սեպտեմբերի 6-ին «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի ղեկավարության և Լոռու մարզի ներկայացուցիչների մասնակցությամբ կայացել է թվով 8-րդ «Վանաձոր» մասնաճյուղի բացումը: «Համոզված եմ, որ մեր պայմանները և ծառայությունները գրավիչ կլինեն Վանաձորի բնակիչների համար»,- լրագրողներին հայտարարել է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի տնօրինության նախագահ, գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը: Նրա խոսքով, շուկա մտնելուց առաջ բանկը հետազոտություն է կատարել, որի համաձայն նոր մասնաճյուղը շեշտը հիմնականում դնելու է փոքր և միջին բիզնեսի վարկավորման վրա, վերականգնվող էներգետիկայի վրա, հաշվի առնելով, որ այս ոլորտում իրագործվում են փոքր ՀԷԿ-երի ծրագրեր, ինչպես նաև սպառողական վարկավորում և քարտային նախագծեր: Բանկի ղեկավարը նաև հաղորդել է, որ նոր մասնաճյուղի հաճախորդների համար գործելու են զեղչեր և արտոնություններ մինչև սեպտեմբերի վերջ: Իր հերթին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը համոզմունք է հայտնել, որ բանկի յուրաքանչյուր նոր մասնաճյուղ խթանում է տնտեսության զարգացումը: «Հուսով եմ, որ «Ամերիաբանկը» կվարի այնպիսի վարկային քաղաքականություն, որը թույլ կտա միջին խավի ներկայացուցիչներին օգտվել նրա ծառայություններից մասնավորապես ՓՄՁ վարկավորման ոլորտում»,- ասել է նա: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |