Ռուբեն Մելքոնյանը Թուրքիայի մասին. Խնդրահարույց երկիրը չի կարող «զրո խնդիրներ ունենալ հարևանների հետ»![]() 6 սեպտեմբերի 2011 - 14:46 AMT PanARMENIAN.Net - Իսլամական աշխարհում Թուրքիայի հեղինակության ամրապնդմանը խանգարելու համար Իրանը կարող է հանդես գալ հակաթուրքական հայտարարություններով: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: Սակայն, հայ փորձագետը նշել է, որ Թեհրանը չի կարող օգտագործել արդեն փչացած թուրք-իսրայելյան հարաբերությունները հակաթուրքական քարոզչություն վարելու համար, քանի որ ինքն էլ չի դասվում Իսրայելին համակրանքով վերաբերվող երկրների թվին: Նա նշել է, որ նման գործողությունների դեպքում Անկարան կսահմանափակվի ավելի զուսպ հայտարարություններով, քանի որ նրան ձեռնտու չէ փչացնել հարաբերությունները Թեհրանի հետ: «Արդեն կարելի է հստակ ասել, որ Թուրքիայի որդեգրած «զրոյական խնդիրներ հարևանների հետ» քաղաքականությունն ընդամենը պատրանք է, քանի որ երկիրը խնդիրներ ունի գրեթե բոլոր հարևանների հետ և խնդրահարույց երկիր է: Թուրքիայի ու Իսրայելի միջև հերթական լարվածությունն է առաջացել: Ավարտվել է «Ազատության տորմիղի» վրա Իսրայելի հարձակման փաստի հետաքննությունը: Թուրքիայի ԱԳ նախարար Դավութօղլուն ՄԱԿ-ի զեկույցի առնչությամբ հայտարարել է Իսրայելի դեմ պատժամիջոցների մասին՝ հայտարարելով, որ Անկարան նվազագույնի է հասցնում դիվանագիտական հարաբերություններն Իսրայելի հետ և կասեցնում է ռազմական պայմանագրերը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |